25-05-2009 Մասնագիտական դասընթացի սկիզբ Թալինում և ավարտ Գյումրիում ԲՐԻՋ հանրային աշխատանքների ծրագիրը մայիսի 20-ին Թալինի արհեստագործական ուսումնարանում սկսեց մասնագիտական դասընթացներ` ներկարարություն և ծեփագործություն ոլորտում:Դասընթացները վարելու են ուսումնարանի ուսուցիչները` ԲՐԻՋ ծրագրի կողմից մշակված դասընթացների անկացման մեթոդիկայի հիման վրա: Ամբողջ դասընթացը տևելու է 51 օր` 27-օրյա ուսուցողական դասընթացներ և 24-օրյա գործնական պարապունքներ (արտադրական պրակտիկա): Մասնագիտական դասընթացներին մասնակցելու են համայնքի 14 գործազուրկ անդամներ, որոնք նախօրոք դիմել են ծրագրին:27-օրյա ուսուցողական դասընթացները ավարտելուց հետո, դասընթացի մասնակիցները իրենց 24-օրյա արտադրական պրակտիկան կանցկացնեն Թալինի թիվ 2 մանկապարտեզի շինարարության վրա, որը նույնպես ֆինանսավորվում է ԲՐԻՋ ծրագրի կողմից: Ելնելով համայնքի առաջնահերթություններից և համաձայնության գալով միմյանց հետ` տեղի քաղաքապետարանը, Վորլդ Վիժըն Ինթերնեյշնլը և ԱՄՆ ՄԶԳ LGP3 ծրագիրը նույնպես ֆինանսավորում են շինարարական աշխատանքները:Նույն օրը, Գյումրիում ութ մասնակիցներ ավարտեցին փայտե հատակապատում դասընթացը, որը անցկացվում էր Գյումրիի թիվ 2 արհեստագործական ուսումնարանում մարտի 19-ից: Ավարտական արարողությանը դասընթացի մասնակիցները ստացան արհեստին համապատասխան գործիքների արկղ և պարգևատրվեցին ավարտական վկայականներով.
Սույն ինտերնետային կայքը հնարավոր է դարձել Ամերիկյան ժողովրդի աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Կայքում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակներին եվ հնարավոր է, որ չհամընկնեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ Կառավարության տեսակետների հետ: