BRIDGE Public Works Program Ծրագրի նկարագիր
Armenian versionArmenian version
 
Հիմնական էջ
ԲՐԻՋ-ի մասին
Ծրագրի նկարագիր
Աշխատակազմ
Մեր հասցեն
Տնօրենի ուղերձը
Ծրագրային բաղադրիչներ
Համայնքի համախմբում
Մասնագիտական ուսուցում
Ավարտված և ընթացիկ վերապատրաստումներ
Հանրային աշխատանքների ծրագրեր
Տվյալներ դաընթացների մասնակիցների մասին
Նորություններ և իրադարձություններ
Վերջին լուրեր
Հայտարարություններ
Resources
Տեղեկատվական նյութեր
Համագործակցություն
Հաջողված ծրագրեր
Օգտակար hղումներ
Մամլո հաղորդագրություններ
Հետադարձ կապ
Ձեր կարծիքը
Միացեք մեր լրահոսին

Interactive map of Armenia

Ծրագրի նկարագիր

CHF International-ը ԱՄՆՄԶԳԻ-հետ կնքել է պայմանագիր Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանն /զբաղվածության աճին/ ուղղված ենթակառույցների ստեղծման և վերականգնման ծրագրի իրականացման համար: BRIDGE ծրագրի նպատակն է բնակչության խոցելի խմբերի մեջ ինքնավստահության ամրապնդումը` աշխատանքային շուկայի պահանջներին համապատասխան մասնագիտական հմտությունների զարգացման և եկամուտ ստանալու հնարավորությունների ստեղծման միջոցով:  BRIDGE ծրագրի նպատակն է աջակցել խոցելի համայնքներին հասնել ֆինանսական կայունության` կազմակերպելով շինարարական ուղղվածությամբ մասնագիտական ուսուցման դասընթացներ և ստեղծելով նոր աշխատատեղեր հանրային աշխատանքների ծրագրերի շրջանակներում, ինչը կօգնի համայնքների առաջնահերթ ենթակառույցների վերականգնմանը:


BRIDGE ծրագիրն ունի 3 բաղադրիչ: Առաջին բաղադրիչը Համայնքի մասնակցությունն է:   BRIDGE ծրագրի միջոցով պետական, գործարար և համայնքային շահագրգիռ խմբերը  համատեղ ուժերով կդասակարգեն համայնքային կարիքները ըստ առաջնահերթության և կընտրեն համայնքի զարգացման համար առավել կարևոր ծրագրերը: Շեշտը կդրվի այն ծրագրերի վրա, որոնցից սոցիալապես և տնտեսապես կօգտվեն համայնքի առավել թվով մարդիկ: CHF International-ը կնպաստի մասնակցային ծրագրերի ընտրության գործընթացին մի շարք համայնքային հանդիպումների միջոցով և յուրաքանչյուր թիրախ համայնքում Համայքի զարգացման հանձնաժողովների /ՀԶՀ/ ձևավորման, կամ արդեն գոյություն ունեցողների հաստատմամբ: Հիմնված լինելով համայնքային փոխհամաձայնության և տեղական մարմինների հետ խորհրդակցությունների վրա ՀԶՀ-ները կլրացնեն ծրագրի պահանջների ձևերը, կներկայացնեն դրանք BRIDGE-ի ծրագրային տեխնիկական հանձնաժողովին: Ծրագրերի ընտրությունը կատարվելոու է մրցակցության սկզբունքով:


Ծրագրի 2-րդ բաղադրիչն է մասնագիտական ուսուցման  անցկացումը: BRIDGE-ը կապահովի շինարարական մասնագիտությունների գծով որոշակի հմտությունների ուսուցմամբ և կօգնի ստեղծելու կարճաժամկետ կամ երկարաժամկետ աշխատանքներ թիրախ համայնքների ամենախոցելի խմբերի անդամների համար: Դասընթացներին կնախորդի Շուկայական հմտությունների և Շուկայի պահանջների ուսումնաիրությունը /ՇՀՇՊՈՒ/, որի նպատակն է գնահատել թիրախ համայնքներում ներկայումս առկա մասնագիտական, շինարարական հմտությունների կարիքը և տեղական շուկայի պահանջներին համապատասխան որոշել ապագա տնտեսական զարգացման հիմնական բնագավառները, որտեղ էլ կկիրառվեն մասնագիտական դասընթացների ընթացքում ձեռք բերած կարողությունները:  Ի հավելումն, շինարարական ՙենթամասնագիտությունները՚, որոնք կհամապատասխանեն հանրային աշխատանքների ծրագրերի պահանջներին, թույլ կտան դասընթացների մասնակիցներին տեղում ձեռք բերել անհրաժեշտ աշխատանքային փորձ: CHF International-ն առաջարկում է դասընթացներ, համայնքում իրականացվող հանրային աշխատանքներին մասնակցելու նպատակով:


Երրորդը` Հանրային աշխատանքների բաղադրիչն է: Հանրային աշխատանքները յուրաքանչյուր համայնքի խոցելի խմբերի անդամներին կընձեռեն կարճաժամկետ զբաղվածության /մինիմում 3 ամիս/ հնարավորություն: Նրանք, ովքեր սոցիո-տնտեսական ցուցանիշներին համապատասխան որակավորում կապահովեն  և հետաքրքրված կլինեն ծրագրում ընդգրկված լինելու մեջ, հանրային աշխատանքներ իրականացնելու համար մրցույթն անցած շինարարական կազմակերպությունների աշխատանքային ցուցակներում առաջնահերթություն կստանան: Այն շինարարական կազմակերպությունները, որոնց կշնորհվեն պայմանագրեր, կպարտավորվեն իրենց կազմակերպություններում աշխատանքի ընդունել ինչպես հմուտ, այնպես էլ անփորձ աշխատողների որոշակի տոկոսային քանակություն` առնվազն 3-ամսյա աշխատանքով ապահովելու պայմանով: Աա պառտադիր պայման է լինելու հանրային աշխատաքներ իրականցնելու համար մրցույթը հաղթած կազմակերպությունների համար: ՀԶՀ-ները նշանակալի դեր կունենան պոտենցիալ աշխատողներին որոշելու գործում: Նրանք կօգնեն գտնելու խոցելի խմբերի այն ներկայացուցիչներին, ովքեր չեն ընդգրկվել ընթացիկ սոցիալական ծառայությունների կամ զբաղվածության ապահովման ծրագրերում:


Հանրային աշխատանքների ծրագրերը լինելու են աշխատատար, այսպիսով կարճաժամկետ աշխատանքներ տրամադրելով համայնքների առավել թվով մարդկանց:  Նախապատվությունները կտրվեն այն անձանց, ովքեր նախքան ծրագրի իրականացումը  6 ամիս գործազուրկ են եղել, անչափահաս` հատկապես մինչև 5 տարեկան, երեխաներ ունեցող միայնակ մայրերին,  18-30 տարեկան երիտասարդներին` հատկապես դպրոցից դուրս մնացածներին կամ էլ նորավարտներին,  բազմազավակ ընտանիքների կերակրողներին, հաշմանդամներին և ծերերին:


Ներկայումս BRIDGE ծրագիրը փոքր քաղաքներում ավարտել և իրականացնում է 30 համայնքային ենթակառուցվածքային ծրագրեր և 48 դասընթացներ, համագործակցելով մարզային ղեկավարության, քաղաքապետարանների և համայնքային զարգացման հանձնաժողովների հետ: Ծրագրերն իրենց մեջ ներառում են մանկապատանեկան կենտրոնների, դպրոցների մարզասրահների և քաղաքային այգիների վերանորոգումներ,  և այլ համայնքային նշանակություն ունեցող ծրագրեր:

to the top of the page

Սույն ինտերնետային կայքը հնարավոր է դարձել Ամերիկյան ժողովրդի աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Կայքում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակներին եվ հնարավոր է, որ չհամընկնեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ Կառավարության տեսակետների հետ:

Copyright © 2008 BRIDGEARMENIA. All rights reserved.