Կառավարության, գործարարների և համայնքային խմբերի գործընկերները համատեղ, ըստ առաջնահերթության դասակարգում են համայնքային կարիքները և ընտրում ամբողջ համայնքի համար մեծ կարևորություն ունեցող ենթակառուցվածքային ծրագրերը: Շեշտը դրվում է այն ծրագրերի վրա, որոնք օգտավետ են ամբողջ համայնքի համար` և տնտեսական, և սոցիալական առումով: Այդ բաղադրիչի շրջանակներում BRIDGE ծրագիրը` - օգնում է համայնքին` ուսուցման և աշխատանքի համար ընտրելու հույժ կարիքավոր անդամներին,
- համագործակցում է տեղական իշխանության և համայնքային խմբերի հետ` ենթակառուցվածքային ծրագրերն ըստ առաջնահերթության դասակարգելու նպատակով,
- աջակցում է համայնքային զարգացման հանձնաժողովների ստեղծմանը,
- խթանում է անհատական մասնակցային մոտեցումը,
- շեշտադրում է կատարում այն ծրագրերի վրա, որոնք օգտավետ են ամբողջ համայնքի համար` տնտեսական և սոցիալական առումով, և դրանք ընտրում է մրցակցային հիմունքներով,
- հավաքում է մինչև 15 տոկոս համաֆինանսավորում և բարելավում փոխհամագործակցությունը,
- աշխատում է համայնքների հետ ծրագրի իրականացման ընթացքում և դրանից հետո:
|