BRIDGE Public Works Program Հաջողված ծրագրեր
Armenian versionArmenian version
 
Հիմնական էջ
ԲՐԻՋ-ի մասին
Ծրագրի նկարագիր
Աշխատակազմ
Մեր հասցեն
Տնօրենի ուղերձը
Ծրագրային բաղադրիչներ
Համայնքի համախմբում
Մասնագիտական ուսուցում
Ավարտված և ընթացիկ վերապատրաստումներ
Հանրային աշխատանքների ծրագրեր
Տվյալներ դաընթացների մասնակիցների մասին
Նորություններ և իրադարձություններ
Վերջին լուրեր
Հայտարարություններ
Resources
Տեղեկատվական նյութեր
Համագործակցություն
Հաջողված ծրագրեր
Օգտակար hղումներ
Մամլո հաղորդագրություններ
Հետադարձ կապ
Ձեր կարծիքը
Միացեք մեր լրահոսին

Interactive map of Armenia

Հաջողված ծրագրեր

 

Վստահություն ձեռք բերելով դժվարին անցման փուլում… ՆՈՐ

Սոս Չիթիկյանը, Հայկ Սիմոնյանը և Սերգեյ Մելքոնյանը մայիսի 23-ից աշխատում են կանադահայ Նիկոլ Աբրահամյանի մոտ, որը զբաղվում է բնակելի տների շինարարությամբ:Այս երեք երիտասարդները միևնույն անցյալն ունեն. երեքն էլ որբեր են և իրենց կյանքի մեծ մասը ապրել են <<Զատիկ>> մանկատանը:  more

 

 

Միասնական աշխատանք ՆՈՐ

Ալավերդիի երաժշտական դպրոցը կառուցվել է 1945 թվականին: Այն վերջին անգամ վերանորոգվել էր 25 տարի առաջ: Դպրոցը ամենահին շինություններից մեկն է և առաջին երաժշտական դպրոցը քաղաքում: Պայմաններից ելնելով դասերը անցկացվում էին երկու հերթով: Ամբողջական վերանորոգումից զատ, շենքը կարիք ուներ նաև ջեռուցման համակարգի, քանի որ այն տաքացվում էր փայտյա վառարանների միջոցով: more

 

Հպարտությամբ խոսելով իմ փոքրիկ անկյան մասին… ՆՈՐ

Ջուլիա Հովեյանը Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաներից է: Նա առաջին անգամ ոտք դրեց կենտրոն երեք տարի առաջ, իսկ այսօր 14 տարեկան աղջնակը կենտրոնի ամենաակտիվ սաներից մեկն է: Նա հաճախում է կենտրոնի ձեռագործության խմբակ:Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը ստեղծվել է 50 տարի առաջ և հետևողականորեն կազմակերպել է բազմազան խմբակներ երեխաների և պատանիների համար: more

 

Վարպետորեն կերտելով նոր վարպետներ

2008 թ-ին Միկիչը ավարտեց միջնակարգ դպրոցը Նոյեմբերյանում և այս տնտեսապես աղքատ շրջանի շատ երիտասարդների նման նա էլ համոզված չէր, թե ինչ է անելու հետագայում: Նրա հայրը գործազուրկ է, իսկ մայրը ուսուցչուհի, որը այս ընտանիքի միակ կերակրողն էր: more

 

Լյովայի պատմությունը

Լյովան դատապարտված է եղել յոթ տարի առաջ, բայց պայմանականորեն ազատվել է: Որպես ազատվելու պայման, նա պարտավորված էր մնալ երկրում: Անցած յոթ տարիների ընթացքում Լյովան ի վիճակի չի եղել աշխատանք գտնելու, մասամբ իր դատապարտված լինելու պատճառով: Ի լրումն, նա հայկական անձնագիր և սոցիալական քարտ էլ չուներ: Նա ամուսնացած է և ունի տասնմեկամյա մի տղա:  more

 

story

Վեներայի պատմությունը

Վեներան` 72-ամյա մի ծեր թոշակառու կին, միայնակ ապրում է մի սենյականոց բնակարանում, Կապանում: ՙԵրկու տղա ունեմ, որ 1990թ. գնացել են Լիտվա` այնտեղ աշխատանք գտնելու հույսով: Բայց, ցավոք, մի հարմար գործ չկարողացան գտնել, և հիմա ո°չ կարողանում են հետ վերադառնալ, ո°չ էլ` ինձ օգնել: Անցած տարի բավարար ուտելիք չեմ ունեցել, քանի որ չեմ ստացել ընտանեկան նպաստ, որևէ այլ եկամուտ չեմ ունեցել և չեմ կարողացել իր օրվա կարիքները հոգալ՚: more

story

Սամվելի պատմությունը

Դիլիջանը մեկն է այն շատ փոքր քաղաքներից, որ հեռու է գտնվում անհանգիստ Երևան մայրաքաղաքից: Սովետական Միության փլուզումից հետո, բնակիչներից շատերը կորցրեցին իրենց աշխատատեղերը, քանի որ վերացան արդյունաբերական ուղեկից կապերը: Ի տարբերություն իրենցից մի քանի կիլոմետր հեռու բնակվող գյուղական բնակիչների, փոքր քաղաքների բնակիչները հող չունեին, որ օգտագործեին մթերք աճեցնելու համար:  more

 

story

Հաջողության պատմություն Վանաձորում

24 տարեկան Տիգրան Բաբայանը, երբ առաջին  անգամ տեսավ մասնագիտական դասընթացի հայտարարությունը, գաղափար անգամ չուներ, որ այդ հնարավորությունը ամբողջովին կփոխի իր կյանքը: ՙԵս չէի մտածում, որ դա կարող էր դառնալ իմ կարիերայի սկիզբը: Նախորդ երեք տարիներին գրանցված էի զբաղվածության կենտրոնում, բայց քանի որ որևէ մասնագիտական հմտություն չունեի, չէի կարողանում աշխատանք գտնել՚, հիշում է Տիգրանը: more

story
  

Առաջնահերթությունը` հմուտ արհեստավորին  

Էդվարդ Աղախանյանը 38 տարեկան է. ավարտել է ԲՐԻՋ հանրային աշխատանքների ծրագրի մասնագիտական դասընթացները Դիլիջանում: Բոլոր փոքր քաղաքների բնակիչների նման, Էդվարդն էլ ուներ կրթություն և փորձառություն, որը չէր համապատասխանում անցումային փուլում գտնվող աշխատանքային շուկայի պահանջներին: Ուստի նա ստիպված էր փնտրել քիչ հմտություններ պահանջող և ցածր վարձատրվող աշխատանք. հաճախ նույնիսկ օրավարձով բանվորություն: Հմտությունների պակասի պատճառով նա հայտնվել էր աշխատաշուկայի բուրգի ամենաներքևում, քանի որ առաջնահերթությունն ու բարձր աշխատավարձը միշտ բաժին է ընկնում հմուտ արհեստավորներին: more

 

to the top of the page

Սույն ինտերնետային կայքը հնարավոր է դարձել Ամերիկյան ժողովրդի աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Կայքում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակներին եվ հնարավոր է, որ չհամընկնեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ Կառավարության տեսակետների հետ:

Copyright © 2008 BRIDGEARMENIA. All rights reserved.