VA 05-01. Վանաձորի թիվ 6-րդ դպրոցի մարզադահլիճի վերանորոգում
Ժողովրդագրական տվյալներ. Վանաձորը Լոռվա մարզի գլխավոր քաղաքն է և Հայաստանի` մեծությամբ երրորդ քաղաքը, որն ունի 106 հազար բնակիչ: Խորհրդային շրջանում այն հայտնի էր իր արդյունաբերական ձեռնարկություններով, մասնավորապես քիմիական հսկա կոմբինատով: 1988թ. երկրաշարժը 564 վանաձորցու կյանք խլեց: Համայնքի նկարագիր. Ծալկութի թաղամասը Վանաձորի կենտրոնում է գտնվում և ունի մոտավորապես 3 250 բնակիչ: Վանաձորի ամենամեծ շուկան գտնվում է այս թաղամասում, որ չնայած որոշ բնակիչների ապահովում է աշխատատեղերով, այնուամենայնիվ, գործազրկության բարձր մակարդակն առկա է: Շատ բնակիչներ մեկնում են Երևան կամ արտասահման` այնտեղ փնտրելով ավելի լավ տնտեսական և կրթություն ստանալու պայմաններ, քանի որ իրենց համայնքի տնտեսական վիճակը վատ է: Ծալկութի թաղամասն անուշադրության է մատնված. բացի Վանաձորի քաղաքապետարանի կողմից կառուցված երեխաների խաղահրապարակից, որևէ այլ ծրագիր չի իրականացվել ո°չ քաղաքապետարանի, ո°չ էլ միջազգային կազմակերպությունների կողմից:
Ենթակառուցվածքի նկարագիր. Թիվ 6-րդ դպրոցը կառուցվել է երեսուն տարի առաջ: 1988թ. երկրաշարժից մարզադահլիճը վնասվել է, և աշակերտներն ու համայնքի անդամները իրենց պարապմունքներն անցկացնելու հնարավորությունից զուրկ են: Նրանք ստիպված բակային տարածքն են օգտագործում իրենց մարզումների համար, սակայն հարմար շինություն չկա և հնարավոր չի ձմռանն օգտագործել: Համայնքի անդամները քանդել են տանիքը, սակայն ֆինանսական միջոցների սղության պատճառով չեն կարորողացել անհրաժեշտ վերանորոգումը կատարել: Ծրագրի շրջանակներում կատարվելիք աշխատանքներ. պատուհանների փոխարինում, տանիքի տակ մեկուսացնող շերտի տեղադրում, պատերի սվաղում և ներկում, նոր, փայտյա հատակի պատրաստում և հանդերձարանների վերանորոգում: Աշխատատեղերի ստեղծում. Երեսուներկու մարդ, այդ թվում համայնքի` աշխատանքային հմտություններ չունեցող 4 անդամ, և 28 ուսուցում անցած աշխատող, ժամանակավոր աշխատանք են ունեցել այս ծրագրի իրականացման ընթացքում: Ներկա իրավիճակը. Ծրագրի շինարարությունը իրականացվել է ՙՎ.Աղաբաբյան՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցով, սկսվել է 2005թ. նոյեմբերի 3-ին և ավարտվել 2006թ. մարտի 24-ին: Մասնագիտական ուսուցում. Փայտյա հատակների պատրաստման, Սվաղման և ներկման աշխատանքների վերաբերյալ ուսուցման դասընթացը կազմակերպվել է 2005թ. հոկտեմբեր ամսին, 45 հոգու համար. 28 մասնակիցներ գործնական պատրաստությունն ավարտել են 2006թ. փետրվար ամսին` ծրագրի շինարարության տեղանքում: Համագործակցություն. Այս ծրագիրը իրականացվել է Վանաձորի քաղաքապետարանի, Լոռվա մարզային իշխանությունների, թիվ 6 դպրոցի ղեկավարության և Ծալկութ թաղամասի համայնքի զարգացման խորհրդի հետ համագործակցությամբ: Պոտենցիալ տնտեսական ազդեցություն. Տասնյոթ աշխատատեղեր կստեղծվեն, իսկ հետագայում 8 աշխատատեղեր կպահպանվեն: Դպրոցի մարզադահլիճի վերանորոգումից հետո կվարձվեն 17 նոր մարզիչներ, 3 ուսուցիչներ, մի բժիշկ, 2 հավաքարարներ, մի ադմինիստրատոր և մի պահակ: Աշխատատեղերի պակասության պատճառով ներկայումս Վանաձորի շատ մարզիչներ գործազուրկ են: Վճարովի մարզական պարապմունքների կազմակերպումը այս մարզիչների համար եկամտի աղբյուր կդառնա, ինչպես նաև միջոցներ կհայթայթի դպրոցի համար ի նպաստ մարզադահլիճի շահագործման և պահպանման:

|